ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գաբրիել Ղազարյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար: Մինչև այդ նա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտվարչության պետն էր:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, թե Եվրամիությունը պատրաստո՞ւմ է նոր համաձայնություն, որը թույլ կտա Հայաստանին պահպանել սերտ հարաբերություններ Բրյուսելի հետ, Ֆյուլեն ասել է.
ՈՒկրաինայի Օդեսա քաղաքում 30 մարդ է մահացել Արհմիության շենքում բռնկված հրդեհի պատճառով: Որոշ հաղորդագրությունների համաձայն, Արհմիությունների շենքի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետվել, որը դարձել է հրդեհի պատճառ:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունը ժամանակին լրջորեն չի վերաբերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե Խորհրդային միության փլուզումը 20-րդ դարի մեծագույն աղետն էր։
Վաշինգտոնում «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատությունը` 2014-ին» զեկույցի համաձայն` աշխարհում մամուլն ազատ է 63 երկրում (32 տոկոս), մասամբ ազատ է 68 երկրում (35 տոկոս), իսկ 66-ում (33 տոկոս) մամուլն անազատ է:
Լեհաստանում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնությունում առաջին իսկ մոտեցումը 160 կիլոգրամին ոսկե եղավ մեր հավաքականի առաջատարի համար: Այնուհետ Սիմոն Մարտիրոսյանը կատարեց տասը կիլոգրամանոց քայլ՝ առնական բազուկների մեջ «խեղդելով» և 170 կիլոգրամանոց ծանրաձողը:
Կան մարդիկ, որոնք նոր կառավարության հետ հույսեր են կապում, ավելի ճիշտ, ուզում են, որ գոնե այս անգամը սայլը տեղից շարժվի: Այդպիսիք են ցմահ դատապարտվածները, ովքեր նոր նախարարից ակնկալիքներ ունեն:
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը անդրադառնալով ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության առթիվ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն, առանձին հոդվածով իր դիտարկումներն է ներկայացրել orer.eu կայքին, որը ներկայացնում ենք ստորև:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...